Տպել
PDF

Նորություններ


Առաջնային հետազոտություն անցած և նույն օրն էլ 

բուժում սկսած  պացիենտներին կտրամադրվի 

բուժման համար 10% զեղչ

 

 

Նորույթ



2012թ., մարտի 30

 «Օն Կլինիք-Անի» միջազգային  բժշկական կենտրոնում սկսվել է  ԱՄՆ-ի արտադրության նորագույն բժշկական

 սարքավորման`«ULTROID»-ի կիրառումը, որը թույլ է տալիս բուժել թութքն առանց ցավի և վիրահատության:

 

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

2011թ. սեպտեմբերի 20

2011 թ. մայիս ամսվանից «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոնը ուրախ է իր պացիենտներին առաջարկելու նոր ծառայություն` հոդերի ուլտրաձայնային հետազոտություն: Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ինչպես փափուկ հյուսվածքների, այնպես էլ հոդերում ի հայտ եկող փոփոխությունների ախտորոշման ամենահարմար, արագ ու հասանելի մեթոդը: Այս հետազոտությունը անց է կացվում օստեոարթրոզային դեֆորմացիաների, հոդերի դեգեներատիվ փոփոխությունների վաղ ախտորոշման նպատակով: Հետազոտությունը անվնաս է, քանի որ չի ուղղեկցվում ճառագայթային ծանրաբեռնվածությամբ և տեղեկատվության տեսանկյունից հավասարազոր է ռենտգեն հետազոտությանը: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ շնորհիվ նոր սերնդի լայն էկրան, բարձր հաճախականությամբ տվիչների, ապահովվում է բարձրակարգ, կետային հստակությամբ հոդերի շարակցական հյուսվածքի դիագնոստիկ պատկեր, կարելի է նաև պարզել կոլլագենային մանրաթելերի բաղադրությունը, որոնք հանդիսանում են մկանների, կապանների և հոդերի հիմնային ը: «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը կարժենա 7000 դրամ: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել (+374 10) 46 60 62 հեռախոսահամարներով:

 

 

Ռ. Խ. Պողոսյան    Դ. Յ. Ներսիսյան
Լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան, որպես քրոնիկ պրոստատիտի բուժման մեթոդ

Հոկտեմբերի 19

Պրոստատիտը, որպես կանոն (սակայն ոչ միշտ), հանդիսանում է շագանակագեղձի ինֆեկցիայի կամ բորբոքման հետևանք: Այն ուղեկցվում է, ինֆեկցիայի և բորբոքման տիպիկ ախտանշաններով: Անհանգստության առաջին ազդանշանը կարող է դառնալ հետևյալ ախտանշաններից որևէ մեկը, կամ դրանց համակցությունը` ցավոտ կամ դժվար միզարձակում, ցավի և այրոցի զգացում սեռական ակտի ժամանակ, ջերմության զգացում հետանցքի և սեռական օրգանների շրջանում, հաճախակի միզարձակման անհրաժեշտություն, ցավեր գոտկատեղի և շեքի շրջանում, դժվարացած էրեկցիա, կոնքի շրջանում կարմրածության, ջերմության զգացում, օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, սեռական ցանկության կորուստ:
Տարբերակում են պրոստատիտների երկու մեծ խումբ`բակտերիալ և ոչ բակտերիալ:
Մի փոքր մանրամասն ներկայացնենք բակտերիալ պրոստատիտների բուժման մեթոդները:
Բակտերիալ պրոստատիտների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ բազմատեսակ միկրոֆլորան` ինչպես պայմանականորեն ախտաբանական, այնպես էլ ախտաբանական բնույթի:
Ավանդական են համարվում հակաբիոտիկների ներմուծման օրալ, միջմկանային, և ներերակային տարբերակները:
Մեր կլինիկայում օգտագործվում է հակաբիոտիկների ներմուծման ներլիմֆատիկ տարբերակը` Ռ. Խ. Չիլինգարովի (1992թ) մեթոդով:
Լիմֆոտրոպ մեթոդով դեղամիջոցների ներմուծումը հիմնված է դժվարացած երակային արտահոսք առաջացնելու վրա, ինչը հանգեցնում է դեղորայքի տեղափոխմանը ինտերստիցիումից դեպի լիմֆատիկ մազանոթներ:
Քրոնիկ պրոստատիտով տառապող հիվանդների մոտ լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիայի համար առկա են շատ նպաստավոր անատոմիական նախապայմաններ: Դրանք պայմանավորված են նրանով, որ մարդու շագանակագեղձի լիմֆատիկ անոթների մի մասը գնում են դեպի զստային և աճուկային լիմֆատիկ հանգույցներ: Այսպիսով լիմֆոտրոպ ճանապարհով սրունքի մեջ կամ արտաքին աճուկային օղակի շրջանում ներարկված հակաբիոտիկները, ընդունակ են ներթափանցել աճուկային ավշային հանգույցներ, իսկ նրանցից սերմնալարի լիմֆատիկ անոթների միջոցով`շագանակագեղձի հյուսվածքներ և լիմֆատիկ անոթներ:
Ներհանգույցային և լիմֆտրոպ ներարկումները հակաբիոտիկներին, որպես ցածր մոլեկուլյար միացություններ` օժտում են բոլորովին նոր հատկություններով, որոնց շնորհիվ հակաբիոտիկները հեշտությամբ են հաղթահարում կենսաբանական պատնեշները:
Մեր կլինիկայում բուժվել է բակտերիալ պրոստատիտով 21 պացիենտ, որոնց համար , որպես մոնոթերապիա` ընտրվել է լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան:
Հարկ է նշել, որ 84% դեպքերում ստացել ենք ընդգծված դրական արդյունք, այսինքն`սպերմոգրամմայի ցուցանիշների կարգավորում և ախտանշանների իսպառ անհետացում: Անցկացված թերապիայի դեմ համառ դիմադրություն է նկատվել միայն 3 պացիենտների մոտ:
Լիմֆոտրոպ մեթոդով դեղորայքային ներմուծման ժամանակ կիրառվում է 32 Մ չափաբաժնով լիդազա,իսկ լուծույթը նոսրացնելու համար օգտագործվում է նովոկաինի կամ լիդոկայինի լուծույթ` ամեն ներարկմանը 3-4 մլ հաշվարկով: Առանց ասեղը հանելու, 3-4 ր անց ներարկվում է հակաբիոտիկը: Լիդազայի փոխարեն կարելի է կիրառել տրիպսին կամ խիմոտրիպսին: Առաջին 5 օրերին լիմֆոտրոպ անտիբիոտիկոթերապիան անց է կացվում ամեն օր, իսկ սկսած 7-րդ օրից `օրը մեջ: Բուժման կուրսը բաղկացած է 12-15 ներարկումներից:
Կողմնակի ազդեցություններից հարկ է նշել դեղորայքի ներարկման շրջանում ցավն ու կարմրությունը: Երևույթներն անհետանում են համապատասխան շրջանում կիսասպիրտային կոմպրեսներ տեղադրելուց հետո:
Բացի ընդգծված թերապևտիկ էֆեկտից, պետք է հաշվի առնել նաև բուժման տնտեսական կողմը, քանի որ մոնոթերապիայի հնարավորությունը կտրուկ նվազեցնում է բակտերիալ պրոստատիտի համալիր բուժման հետ կապված ծախսերը:

 

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ` ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԻՍՏԵՐՈՍԿՈՊԻԱ

Ամբուլատոր (ախտորոշիչ) հիստերոսկոպիան ներարգանդային պաթոլոգիաների  ախտորոշիչ մեթոդներից մեկն է: Սա մանիպուլյացիա է, որը բժիշկը անց է կացնում մանիպուլյացիոն սենյակում պացիենտին զննելու ժամանակ: Ամբուլատոր հիստերոսկոպիա կատարելու ընթացքում անեստեզիայի (անզգայացում), ինչպես նաև արգանդի վզիկի լայնացման կարիք չի լինում:

Տվյալ միջամտությունը լիովին անցավ է:

Ամբուլատոր (ախտորոշիչ) հիստերոսկոպիան ցուցված է հետևյալ ախտահարումների դեպքում`

  • մենստրուալ ցիկլի խանգարում
  • մենոպաուզայի ժամանակ արյունային արտադրություն
  • էնդոմետրիումի քաղցկեղի կասկածներ, արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, ադենոմիոզ, օտար մարմնի առկայությունը արգանդի խոռոչում
  • ներարգանդային սինեխիաներ (սերտաճումներ)
  • էնդոմետրիումի պոլիպներ
  • չբերուրություն

Հակացուցումներ`

  • ինֆեկցիոն հիվանդություններ (անգինա, գրիպ, թոքերի բորբոքում և այլն)
  • սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդություններ
  • հեշտոցային քսուքի III-IV աստիճանի մաքրության դեպքում
  • հղիություն
  • արգանդի վզիկի ստենոզ
  • արգանդի վզիկի քաղցկեղ
  • արգանդային արյունահոսություններ