Տպել
PDF

Պրոստատիտ

Պրոստատիտը դա շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է:

Պրոստատիտի սուր տեսակն ի հայտ է գալիս շատ պատահական և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Քրոնիկ տեսակն առաջանում է սուր տեսակից` 3-6 ամիս հետո, երբ մարդիկ իմանալով հիվանդության մասին չեն դիմում բժշկի: Առաջանում են անշրջելի փոփոխություններ` ինչպիսիք են կալցինատը, ֆիբրոզը, այսինքն խանգարումներ, որոնք հետագայում չեն ենթարկվում բուժման: Ինչքան ուշ է պացիենտը դիմում բժշկի, այնքան ավելի շատ է փոփոխության ենթարկվում շագանակագեղձի կառուցվածքն և հետևաբար մեծանում է հիվանդության սրացման հավանականությունը:

Բժշկության մեջ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ռիսկի խումբ» հասկացությունը, այսինքն որոշակի տարիքի, մասնագիտության, հասարակական պատկանելիության մարդկանց շրջան, որոնք ավելի հաճախ են ենթարկվում այս կամ այն հիվանդության զարգացմանը: Կարևոր է նշել, որ պրոստատիտի զարգացման «ռիսկի խմբին» են պատկանում  անկախ տարիքից բոլոր տղամարդիկ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում կուտակվում է տարած հիվանդությունների «բագաժ»: Այդ իսկ պատճառով, 30-40 տարեկան ուժեղ սեռի ներկայացուցիչները ունեն հիվանդանալու ավելի շատ հավանականություն: Ցավոք սրտի պրոստատիտը կարող է ի հայտ գալ նաև 16 տարեկանում: Բավական է միայն մրսել. օրինակ նստել սառը քարին:

Պրոստատիտի զարգացման պատճառները

Պրոստատիտի առաջացման պատճառների շարքում առաջին տեղն են գրավում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները: Համարյա բոլոր հայտնի սեռական ինֆեկցիաներն  որոշ ժամանակ հետո ընկնում են շագանակագեղձ և զարգանալով այնտեղ վնասում են գեղձի հյուսվածքն` առաջացնելով բորբոքում: Հաճախ շագանակագեղձի հյուսվածքը վնասում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, կլեբսիելան, պրոտեյը, կապտաթարախային ցուպիկն, էնտերոբակտերն, էնտերոկոկն և ոսկեգույն ստաֆիլակոկը: Թվարկվածներից շատերը համարվում են օրգանիզմի նորմալ միջավայրի բաղադրիչներ և միշտ ներկա են լինում մաշկի վրա և աղիներում, բայց ընկնելով շագանակագեղձի հյուսվածքների մեջ` դրանք կարող են առաջացնել սուր բորբոքային պրոցեսներ:

Պրոստատիտը կարող է զարգանալ այպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան, գրիպը, անգինան:

Պրոստատիտի առաջացման և զարգացման պատճառ կարող են դառնալ փոքր կոնքում լճացած երևույթներն, որոնք առաջանում են հազվադեպ սեռական հարաբերությունների կամ էլ սեքսի բացակայության արդյունքում` ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների մոտ: Հարցը նրանում է, որ շագանակագեղձի ֆունկցիաներից մեկը` դա սերմի հեղուկ մասի արտադրությունն է:

Ախտանշաններ

Շագանակագեղձի բորբոքման ժամանակ առաջանում են ցավեր, հաճախամիզություն, սեռական կյանքի որակի վատացում: Ցավերը կարող են բոլորովին տարբեր լինել`աճուկային հատվածում, վերցայլքային շրջանում, ցավեր, որոնք տարածվում են դեպի հետանցք, ստորին վերջույթներ և թիկունք:
Հետագայում առաջանում է հաճախամիզություն, տհաճ զգացողություն միզելու ժամանակ, գիշերամիզություն: Սեռական հարաբերությունների հաճախականությունը նվազում է, կարող են առաջանալ խնդիրներ կապված էրեկցիայի հետ:

Կանխարգելում

Պրոստատիտի լավագույն կանխարգելումներից մեկը դա կանոնավոր սեքսն է: Բացի դրանից, հարկավոր է պարբերաբար հետազոտումներ անցնել բժիշկ-ուրոլոգի մոտ: 30 տարեկանից հետո հետազոտում պետք է անցնլ տարին մեկ անգամ, 40-ից հետո կես տարին մեկ անգամ անցնել շագանակագեզձի ուլտրաձայնային հետազոտում, իսկ 50-ից հետո տարին մեկ անգամ հանձնել արյան անալիզ` PSA որոշելու համար:

Բակտերիալ ծագման պրոստատիտների դեպքում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառվում են այնպիսի բուժման ժամանակակից մեթոդներ, որոնցից է լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան: