Տպել
PDF

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ էյակուլյացիան կամ վաղ սերմնաժայթքումը սեռական խանգարում է, որը ավելի հաճախ հանդիպում է 40 տարեկանից  ցածր տղամարդկանց մոտ: Մասնագետների մեծամասնությունը այս վիճակը սահմանում են որպես սերմնաժայթքում, որը կատարվում է ավելի վաղ, քան դա կցանկանային երկու զուգընկերները:

Հազվադեպ դեպքերում կատարվող վաղաժամ սերմնաժայթքումը անհանգստության պատճառ չէ, բայց եթե այդ վիճակը կրկնվում է սեռական հարաբերությունների մեծամասնության ժամանակ` տվյալ դեպքում հարկավոր է դիմել  բժշկի:

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել առաջնային և երկրորդային


Վաղաժամ սերմնաժայթքման առաջնային տեսակին է պատկանում այն խանգարումը, որը առաջացել է առաջին սեռական ակտիվացման պահից: Երկրորդայինին է պատկանում այն վիճակը, որը զարգացել է այն պացիենտների մոտ, ովքեր նախկինում ունեցել են համապատասխան վերահսկողություն էյակուլյացիայի հանդեպ: Երկրորդական վաղաժամ սերմնաժայթքումը կարող է զարգանալ շագանակագեղձի և միզուկի բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի հետևանքով, որոնք բերում են սեռական օրգանների ներքին ռեցեպտորների զգայունության մեծացման:

Պատճառներ


Վաղաժամ սերմնաժայթքումը համարվում է հոգեբանական խնդիր, այլ ոչ օրգանական հիվանդություն: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ հանդիսացող էմոցիոնալ և ֆիզիկական անբավարարվածությունը զուգընկերների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական խանգարումներ: Բացի դրանից, եթե սերմնաժայթքումը կատարվում է մինչ սեռական ակտի սկիզբը, ապա տվյալ դեպքում հղիության մասին խոսք լինել չի կարող` բացառությամբ արհեստական բեղմնավորման մեթոդից:
Շատերն են իրենց հարց տալիս, թե արդյո՞ք վաղաժամ սերմնաժայթքումը հոգեբանական խնդիր է: Շատ գիտնականներ կարծում են, որ վաղաժամ սերմնաժայթքումից տառապող մարդկանց հոգեկան ու հորմոնալ ֆոնը զգալիորեն տարբերվում է այդ խնդիրը չունեցող մարդկանց ցուցանիշներից: Այս տեսությունը խոսում է այն մասին, որ շատ տղամարդիկ սեռական օրգանների շրջանում ունեն բարձր գրգռվածություն և զգայունություն, ինչը խախտում է օրգազմի հանդեպ վերահսկողության ունակությունը:

Բուժում

«Օն Կլինիք» կորպորացիայի մասնագետները մշակել են յուրօրինակ մեթոդներ և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ, որոնք համարյա թե չունեն հակացուցումներ:  Այս դեղամիջոցները օգտագործելուց հետո հնարավորություն է ընձեռնվում վերահսկել սեռական ակտի տևողությունը: Առաջին իսկ այցելության ժամանակ բժիշկ-ուրոլոգը ժամանակակից սարքավորումների օգնությամբ որոշում է սեռական օրգանի զգայունակությունը և նշանակվում է անհատական բուժում: