Տպել
PDF

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) - դա կրկնվող վիճակ է, որի ժամանակ հնարավոր չէ հասնել կամ էլ պահել էրեկցիայի այն մակարդակը, որը հնարավորություն է տալիս կատարել սեռական ակտը:
Այս վիճակը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, կարող է  առաջանալ  ժամանակ առ ժամանակ կամ էլ կրկնվել մշտապես:

Դրսևորումներ

  • էրեկցիան բավականաչափ չէ սեռական ակտը կատարելու համար
  • սեռական ակտի ժամանակ էրեկցիայի կորուստ
  • էրեկցիայի լիովին բացակայություն


Սերմնաժայթքումից կամ էլ սեռական ստիմուլյացիայի ավարտից հետո` կատարվում է արյան արտահոսք  սպունգանման հյուսվածքից, և սեռական օրգանը վերադառնում է իր նախկին չափերին ու ձևին: Այս մեխանիզմի ցանկացած խախտում բերում է էրեկտիլ  դիսֆունկցիայի զարգացմանը:

ԷԴ-ի ավելի տարածված պատճառները`

  • նյարդաբանական խանգարումներ երկարատև շաքարային դիաբետի ժամանակ: Շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35-50%-ը տառապում է ԷԴ-ով
  • կարդիովասկուլյար հիվանդություններ, որոնք խախտում են արյան շրջանառությունը կոնքի օրգաններում և սեռական օրգանում (աթերոսկլերոզ)
  • որոշակի դեղորայքներ (հակադեպրեսանտներ, հակաալերգիկ, արյան ճնշումը իջեցնող դեղամիջոցներ, տրանկվիլիզատորներ և քնաբեր դեղամիջոցներ)
  • օպերատիվ միջամտություն կոնքի օրգանների վրա
  • ողնաշարի վնասվածքներ
  • ցրված սկլերոզ
  • հորմոնային հիվանդություններ
  • ալկոհոլիզմ, դեղորայքային կախվածություն, թմրամոլություն


Ոչ օրգանական պատճառներ, որոնք առաջացնում են ԷԴ`

Հոգեբանական խնդիրներ` սթրեսներ, անհանգստություն, հոգնածություն: ԷԴ կարող է առաջանալ նաև այնպիսի հոգեբանական վիճակից, ինչպիսին է դեպրեսիան:

Բացասական կանխազգացողություն: Կանխազգացողություն, որը  զգում ես քո սեռական զուգընկերոջ նկատմամբ` օրինակ հետաքրքրության կորուստը կամ էլ վախը սեռական անհաջողության նկատմամբ կարող են բացասաբար ազդել պոտենցիայի վրա:

Երբ է հարկավոր բժշկական օգնություն

Յուրաքանչյուր տղամարդու մոտ` նունիսկ ամենաառողջի, կարող են  առաջանալ սեռական խնդիրներ, սակայն եթե  ԷԴ  տևում է երկու ամսից ավել կամ էլ կրկնվում է հաճախակի` պետք է դիմել մասնագետի օգնությանը: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոն առաջին իսկ այցի ժամանակ, որը տևում է  մոտ 40 րոպե, բժիշկ-ուրոլոգը կհայտնաբերի այս խանգարումների պատճառը` ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, և կառաջարկի բուժման արդյունավետ մեթոդ:

Բուժում

Շնորհիվ բուժման եզակի մեթոդների «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգները մեծ հաջողությամբ կարողանում են բուժել ԷԴ ` ի դեպ դրական արդյունքի կարելի է հասնել անկախ տարիքից և ուղեկցվող հիվանդություններից` ինչպիսիք են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կամ սրտային հիվանդությունները: Այս ոլորտում բուժման վիճակագրությունը կազմում է 98%, իսկ բուժման արդյունավետությունը ակնհայտ է առաջին իսկ այցելության ժամանակ:

Կան պոտենցիայի բուժման տարածված դեղամիջոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ դրանք  անարդյունավետ են շաքարային դիաբետի կամ աթերոսկլերոզի պատճառով առաջացած  ԷԴ-ի դեպքում և հակացուցված են նիտրատ պարունակող դեղամիջոցներ ընդունող  պացիենտներին:

Այդ իսկ պատճառով «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում չկան բուժման ստանդարտ մեթոդներ: Յուրաքանչյուր դեպքում բժիշկ-ուրոլոգները ընտրում են անհատական բուժման մեթոդ: