Տպել
PDF

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Ուլտրաձայնային ախտորոշում  (ՈւՁԱ),  ուլտրաձայնային ինտրոսկոպիա - մարդու օրգանիզմի տարբեր օրգանների ներքին կառուցվածքի և նրանցում կատարվող պրոցեսների հետազոտում ուլտրաձայնային ալիքների օգնությամբ: Ժամանակակից բժշկության մեջ ուլտրաձայնային ախտորոշումը (ուլտրաձայնային հետազոտում, ՈՒՁՀ) զբաղեցնում է  առաջատար տեղերից մեկը ժամանակակից բժշկության մեջ: Դրան նպաստում են մի շարք գործոններ` առաջին հերթին ստացված արդյունքների ճշգրտությունը, մատչելիությունը և պրոցեդուրայի  հարաբերական հեշտությունը:

Հետազոտումները կարելի է կատարել բազմաթիվ անգամ պացիենտի առողջությանը վնաս չպատճառելով` ի շնորհիվ իոնիզացնող ճառագայթի լիակատար բացակայության: Ուլտրաձայնային հետազոտության նկատմամբ աճող հետաքրքրությունը կապված է սարքավորումների անընդհատ կատարելագործման հետ, ինչը թույլ է տալիս խորացնել և ընդլայնել  հետազոտության մակարդակը: Ներկայումս ուլտրաձայնային ախտորոշման համակարգերը աշխատում են ռեալ ժամանակի ռեժիմում և թույլատրում են օրգանների պատկերը ստանալ տարբեր անկյուններից:

Հետազոտման ուլտրաձայնային մեթոդները թույլ են տալիս ավելի հստակ ախտորոշում տալ մեծ թվով հիվանդություններին` օրինակ սիրտ-անոթային,  մարսողական, միզասեռական, էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև ստանալ մանրամասն տեղեկատվություն կապված մանկաբարձության և գինեկոլոգիայի, օնկոլոգիայի, նյարդաբանության, ուրոլագիայի, ֆլեբոլոգիայի (երակաբանություն), օֆթալմոլոգիայի հետ: Գինեկոլոգիայում փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել արգանդի, ձվարանների, արգանդի փողերի և վզիկի տարբեր հիվանդություններ, ուռուցքներ, ձվարանների խուղակներ, պոլիկիստոզ, արգանդի միոմա, էնդոմետրիոզ, արգանդի խոռոչի և վզիկի պոլիպներ և այլն:

Ուլտրաձայնային հետազոտման շնորհիվ կարելի է ձվարանում հետևել ձվաբջիջների (ֆոլլիկուլներ) հասունացման ընթացքին: Ուլտրաձայնային հետազոտումը թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունը` նախքան կլինիկական ախտանշանների արտահայտվելը, ինչի արդյունքում բուժումը կարող է լինել առավել արդյունավետ:

Ուրոլոգիայի և գինեկոլոգիայի բաժանմունքներում առաջնային այցելության ժամանակ պարտադիր կատարվում է ուլտրաձայնային հետազոտում: Մեր բժշկական կենտրոնում իրականացվում է հետևյալ օրգանների և համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն` վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և կրծքագեղձերի, երիկամների, լեղապարկի, փայծաղի, միզապարկի, սեռական օրգանների, աչքերի, լիմֆատիկ հանգույցների, փափուկ հյուսվածքների, հոդերի, վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս ուլտրաձայնային հետազոտություն: Կատարվում են աբդոմինալ, տրանսռեկտալ և տրանսվագինալ հետազոտություններ: