Ինչպե՞ս պատրաստվել պրոկտոլոգիական հետազոտությանը
Պատրասվելով այցի պրոկտոլոգիական բաժանմունք, մի մոռացեք վերցնել ձեր ամբուլատոր քարտը, նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները և այլ բժշկական փաստաթղթեր: Ուղիղ աղին դատարկ վիճակում հետազոտելը շատ ավելի արդյունավետ է: Դրա համար բավական է միայն այցի նախօրեին` երեկոյան հոգնա անել: Հեղուկի ծավալը պետք է կազմի ոչ ավել քան մեկ կամ կես լիտր:
Պրոկտոլոգի մոտ ընդունելության ավելի լավ է գնալ դատարկ ստամոքսով: Նրանք, ովքեր դժվար են տանում քաղցը կամ տառապում են շաքարային դիաբետով, կարող են մինչ այցելությունը թեթևակի սնվել: Պետք չէ ընդունել այնպիսի սնունդ, որը կարող է հանգեցնել հավելյալ գազերի առաջացման և փորլուծության: Այդ սննդամթերքներից են մրգերը, կաթնամթերքը, գազավորված ըմպելիքները և այլն:








