Ֆիզիոթերապիա
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժանմունքը ապահոված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հասնել բուժման լավագույն արդյունքների:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել «Մատրիքս ուրոլոգ» և «Անդրո-գին» նորագույն սարքավորումներին, որոնց հիմքում ընկած են լազերային ճառագայթումը, էլեկտրոստիմուլյացիան և բացասական ճնշմամբ բուժումը, որը կարևոր է տղամարդկանց և կանանց բորբոքային հիվանդությունների, տղամարդկանց մոտ պոտենցիայի խանգարման բուժման մեջ:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում կատարվում է նաև ցեխաբուժություն (Սակի քաղաքից), որի օգտագործումը անհրաժեշտ գործոն է համարվում բորբոքային հիվանդությունների և անպտղության բուժման մեջ:








