Տպել
PDF

Լաբորատորիա (անալիզներ)

Ժամանակակից բժշկությունը հասել է զարգացման այնպիսի մակարդակի, որ շատ հիվանդություններ բուժվում են զարգացման  վաղ փուլերում: Հենց դրա համար էլ շատ կարևոր է ժամանակին նկատել օրգանիզմի ամենաչնչին շեղում և դիմել բժշկական հաստատություն:

Ժամանակակից բժշկության մեջ լաբորատոր ախտորոշումը համարվում է ճիշտ ախտորոշման կարևոր մեթոդներից մեկը:

Պրոցեդուրային սենյակում մեր պացիենտները կարող են հանձնել հետևյալ հետազոտությունները`

  • Կլինիկական հետազոտություններ`
  • Արյան ընդհանուր  հետազոտություն, սերմնահեղուկի հետազոտություն, սեռական օրգանների քսուքի հետազոտություն, շագանակագեղձի հյութի հետազոտություն, մեզի ընդհանուր հետազոտություն
  • Արյան բիոքիմիական հետազոտություն
  • Ինֆեկցիոն հիվանդությունների իմունոֆերմենտային ախտորոշում
  • Ուռուցքային մարկերներ
  • Արյան շիճուկի մեջ հորմոնների հայտնաբերում
  • Մանրէաբանական հետազոտություններ
  • Արյան հետազոտություն հեպատիտ B, C հայտնաբերման համար
  • Պոլիմերազային շղթայական ռեակցիայի, ԴՆԹ-ի հետազոտություններ


Անալիզները պետք է հանձնել միմիայն բժշկի հետ խորհրդատվությունից հետո: