Թաքնված ինֆեկցիաներ
Այսօր առավել շատ հանդիպող թաքնված ինֆեկցիաներից են համարվում քլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեոպլազմոզը, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը:
Այդ ինֆեկցիաները առաջ են բերում բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկն էլ չբերությունն է: Թաքնված ինֆեկցիաները դժվարությամբ են բուժվում հակաբիոտիկների օգնությամբ, իսկ ախտանշանների բացակայության պատճառով, պացիենտը առողջանալուց հետո կարող է նորից վարակվել ու չիմանալ այդ մասին:
Փոքր կոնքի օրգանների վրա ինֆեկցիայի տարածումը առաջ է բերում արգանդի փողերի և ձվարանների բորբոքման (սալպինգոֆորիտ) և հիվանդության սրացման դեպքում ուղղեկցվում են որովայնի կամ պոչուկի շրջանի պարբերաբար ցավերով: Արգանդի և փողերիի քրոնիկ բորբոքումները առաջացնում են կպումներ, ինչի հետևանքով էլ առաջանում է չբերություն:
Ախտորոշում
Թաքնված ինֆեկցիաները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում նաև այն պատճառով, որ հայտնաբերվում են միայն բժշկի մոտ հետազոտվելու և հատուկ անալիզ հանձնելու դեպքում` պոլիմերազային շղթայական ռեկցիա (PCR):
Ներկա պահին թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդներից ԴՆԹ-ի անալիզը հանդիսանում է ամենահուսալին: Որպես կանոն սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, B և C հեպատիտների առկայության կասկածի դեպքում հանձնվում է ԴՆԹ-ի անալիզ: Թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդների մասին կարելի է խորհրդակցել բժշկի հետ:
Բուժում
Թաքնված ինֆեկցիաների բուժումն իր մեջ ներառում է տվյալ ինֆեկցիայի հանդեպ զգայուն հակաբիոտիկ դեղամիջոցների, իմունոմոդուլյատորների, ֆերմենտների, հեպատոպրոտեկտորների, բակտերիալ դեղամիջոցների օգտագործումը: Հաճախ բուժման ընթացքում օգտագործվում է ֆիզիոթերապևտիկ մեթոդներ`լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա:
Ստանալով բուժում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում (անպայման զուգընկերոջ հետ միասին), դուք կարող եք կանխել առողջական լուրջ խնդիրների առաջացումը:








