Գինեկոլոգիա
"Օն Կլինիք" կորպորացիայի կլինիկաների ցանցի ծառայությունների ցանկը առանց գինեկոլոգիական բաժանմունքի կլիներ թերի: "Օն Կլինիք-Անի" միջազգային բժշկական կենտրոնում հոգ են տանում ոչ միայն տղամարդկանց առողջության մասին, այլև կանանց:
Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է կանացի սեռական օրգանների բորբոքային և այլ գինեկոլոգիական հիվանդությունների բուժում, ինչպես նաև ժամանակակից ռադիոալիքային մեթոդի օգնությամբ լուծում է ստանում, այնպիսի տարածված խնդիր, ինչպիսին է արգանդի վզիկի էրոզիան: Ի դեպ, ռադիոալիքային մեթոդը թույլ է տալիս բուժել ինչպես ծննդաբերած, այնպես էլ չծննդաբերած կանանց:
Ի լրումն այս ամենի` բժիշկ-գինեկոլոգները կօգնեն հակաբեղմնավորիչ միջոցների (ներարգանդային պարույր, հորմոնալ և այլն) ընտրության հարցում`դրսևորելով անհատական մոտեցում:








