Անոթային աստղիկներ (տելեանգիէկտազիաներ)
Անոթային աստղիկներ - դրանք ենթամաշկային մազանոթների լայնացումներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց տոնուսը: Ավելի հաճախ այս խնդիրը առաջանում է կանանց մոտ, ինչը առաջին հերթին պայմանավորված է հորմոնալ գործոնով: Երբ մազանոթը սնուցող ենթամաշկային երակը լայնանում է, նրանում ճնշումը բարձրանում է, որի հետևանքով լայնանում է նաև ենթամաշկային մազանոթը`մաշկի վրա առաջացնելով անոթային աստղիկ: Հիվանդության զարգացման հետ մեկտեղ`շատանում են նաև աստղիկների քանակը:
Շատերը անոթային աստղիկները ընդունում են զուտ որպես կոսմետիկ թերություն, մինչդեռ իրականում այն միայն արտաքին դրսևորումն է այն գործընթացի` ինչ կատարվում է ներսում: Դա ահազանգ է այն բանի, որ Ձեր անոթները ունեն չափազանց բարակ պատեր և նրանց պետք է ամրացնել: Էլ չենք խոսում հարցի գեղագիտական կողմի մասին:
Երակների հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները հնարավորութուն են տալիս անոթային աստղիկների հետ կապված խնդիրները լուծել ամբուլատոր պայմաններում` ընտրելով Ձեզ համար հարմար օր և ժամ: Բուժման մեթոդներից մեկն է ենթամաշկային կամ ռետիկուլյար երակների սկլերոթերապիան կամ մազանոթային»ցանցերի» միկրոսկլերոթերապիան: Մեր կլինիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող ֆլեբոլոգներ, որոնք արագ և անցավ կիրականացնեն տելեանգիէկտազիաների միկրոսկլերոթերապիան, ենթամաշկային երակների սկլերոթերապիան:








