Երակային հիվանդություն
Երակների վարիկոզ լայնացումները (վարիկոզ)` հաճախ հանդիպող պաթոլոգիական պրոցես է, որի ժամանակ ախտահարվում են երակները, առաջանում»հանգույցներ»` ներ: Այս գործընթացների արդյունքում ի հայտ է գալիս երակների փականների աշխատանքի, ինչպես նաև վերջույթների, կերակրափողի, փոքր կոնքի օրգանների, ուղիղ աղիքի արյան հոսքի խանգարում:
Ավելի հաճախ հանդիպում են ստորին վերջույթների վարիկոզ լայնացումներ, որոնց դեպքում ի հայտ է գալիս ոտքերում ծանրության զգացում, մաշկի տակից երակներն են դուրս ցցվում, երակային ցանցեր են ձևավորում, այտուցվում են ծնկներն ու ոտնաթաթերը, փոխվում է մաշկի գույնը և այլն:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում օգտագործում են այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներ: Շնորհիվ այն բանի, որ մեր կլինիկան համալրված է նորագույն սարքավորումներով, վարիկոզ հիվանդությունը կարելի է բուժել առանց վիրահատական միջամտության` ամբուլատոր պայմաններում արդյունավետորեն վերացնելով ախտանշանները սկլերոթերապիայի միջոցով:
Մենք օգտագործում ենք ոչ տրավմատիկ միջոց վարիկոզ հիվանդության բուժման համար` երակների ներանոթային(էնդովասկուլյար) կոագուլյացիա(§եփում»): Այս ամենն իրականացվում է տեղային անզգայացմամբ`զուգահեռ ապահովելով հսկողության ուլտրաձայանային հետազոտությամբ: Պրոցեդուրայից առնվազն 2 ժամ հետո պացիենտը կարող է տուն գնալ:
Վարիկոզ հիվանդության բուժման ոչ ինվազիվ լազերային մեթոդի հիմնական առավելություններից են կոսմետիկ և բժշկական բարձր արդյունքները և վերականգման կարճ ժամանակահատվածը:
Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն երբեք չեն բուժվի, և ավելին, զարգանալով`կհանգեցնեն շատ լուրջ ու ծանր բարդությունների:
Վարիկոզի առավել տարածված բարդություններից են`
Երակային տրոմբոզը(ֆլեբոտրոմբոզ) վարիկոզի շատ լուրջ բարդություններից է, որը կտրուկ վատացնում է հիվանդի ընդհանուր վիճակը, իսկ երբեմն էլ թոքային արտերիայում թրոմբոէմբոլիայի առաջացման պատճառով (թրոմբի տարանջատումը և հայտնվելը սրտում) հասցնում նրան կյանքի ու մահվան շեմին: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը հանդիսանում է ժամանակին բժշկի չդիմելը կամ էլ բժշկի ցուցումներին չհետևելը:
Տրոմբոֆլեբիտը դա մակերեսային երակների բորբոքումն է: Մակերեսային տրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր տարբերակը հանդիսանում է այսպես կոչված»վերընթաց տրոմբոֆլեբիտ»: Այն զարգանում է ժամանակին բժշկի չդիմելու պատճառով և, շատ հաճախ, պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն:
Տրոֆիկ խանգարումները և տրոֆիկ խոցերը բուժման բացակայության դեպքում վարիկոզ հիվանդության անխուսափելի հետևանքներից են: Տրոֆիկ խոցերին բնորոշ են հյուսվածքների սնուցման խանգարումները, բորբոքային պրոցեսները, մաշկի գույնի մգացումը`հետագայում տրոֆիկ խոցերի ձևավորմամբ(այսպիսի տրոֆիկ խոցերը դիմացկուն են բուժման հանդեպ, լավացման պրոցեսը շատ դանդաղ է ընթանում):
Վարիկոզ երակներից արյունահոսությունը լուրջ, իսկ երբեմն էլ կյանքի համար վտանգավոր, վարիկոզ հիվանդության բարդություննրից է: Բավականին երկար ժամանակ գոյություն ունեցող վարիկոզ երակների տարածքի վրայի մաշկը բարակում է և նույնիսկ ամենափոքր վնասվածքը կարող է բերել արյունահոսության առաջացման:
Որքան շուտ դիմեք բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը, այնքան ավելի արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը:








