Տրոֆիկ խոցեր
Ստորին վերջույթների տրոֆիկ խոցերը հանդիսանում են ամենածանր բարդություններից վարիկոզ և հետտրոմբոտիկ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ և նկատվում է մոլորակի չափահաս բնակչության շուրջ 1%-ի մոտ: Տրոֆիկ խոցերը բերում են կյանքի որակի իջեցման, ինչը առաջին հերթին պայմանավորված է ցավային համախտանիշով և սահմանափակ ֆիզիկական ակտիվությամբ: Բացի այդ հիվանդության ախտանիշները հիվանդի մոտ առաջ են բերում դեպրեսիա: Հիվանդը մեկուսանալով հասարակությունից` պարփակվում է ինքն իր մեջ: Բաց տրոֆիկ խոցի տևողության միջին ժամկետը կազմում է 9 ամիս: Դրա հետ մեկտեղ խոցերի 20% չի սպիանում մոտ 2 տարվա ընթացքում:
Անկասկած տրոֆիկ խոցերի բուժման ընթացքում, առաջին հերթին վերացնում են հիվանդության առաջացման պատճառները, բայց, միևնույն ժամանակ պահանջվում է նաև տեղային բուժում: Մեր կլինիկայում կիրառվող հատուկ վիրակապերը կարողանում են կլանել ավելի շատ հեղուկ, օգնում են նվազեցնել վերքի տարածքը և խթանել էպիթելիզացումը: Վիրակապերի որոշ տեսակներ կարող են մի քանի օր վերքի վրա մնալուց հետո հեշտությամբ ու անցավ հեռացվել:
-
Ապաքինման ամեն մի փուլ ուղղեկցվում է տարբեր բուժական միջոցառումներով:
- Առաջին փուլի ժամանակ իրականացվում է առաջնային վիրաբուժական մշակում: Անտիսեպտիկ մշակումը կատարվում է ապաքինման բոլոր փուլերում` ընդ որում սա մաքրման առաջին փուլն է, առանց որի չի լինի գրանուլյացիոն և շարակցական հյուսվածքի կազմավորումը:
- Ապաքինման երկրորդ փուլը անվանում են գրանուլյացիայի փուլ: Շարակցական հյուսվածքը հաստանում է, առաջանում գրանուլյացիայի օջախներ:
- Երրորդ փուլում կատարվում է էպիթելի զարգացում:
Այսպիսով,«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառում են հատուկ մոտեցում տրոֆիկ խոցերի ապաքինման յուրաքանչյուր փուլի համար: Օպտիմիզացված ժամանակակից տեղային բուժման առանձնահատկություններից է հեշտ և արագ ապաքինումը`20-30%-ով արագ, քան ավանդական մեթոդի դեպքում:
Տրոֆիկ խոցերի ապաքինման բոլոր փուլերի ժամանակ ապահովվում է մաքսիմալ հսկողություն վերքի մեջ վարակ չներգործելու համար: Օգտագործվող բոլոր նյութերը օժտված են հակամանրէային հատկությամբ:








