Դիաբետիկ ոտնաթաթ
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը – դա զարկերակային, միկրոցիրկուլյատոր և ներվային համակարգերի ախտաբանական փոփոխությունների համակցումն է, որը հանգեցնում է խոցային նեկրոտիկ ախտահարումների և փտախտի (գանգրենայի) առաջացմանը:
Դիաբետիկ ոտնաթաթով հիվանդի դեղորայքային բուժումը հետապնդում է հետևյալ նպատակները`
- Շաքարային դիաբետի կոմպենսացիա
- Ոտնաթաթի կրիտիկական իշեմիայի երևույթների հանում
- Միկրոցիրկուլյացիայի բարելավում
- Ինֆեկցիոն բարդությունների բուժում
Հիվանդներին առաջարկվում է վիրաբուժական միջամտություն այն դեպքերում, երբ դեղորայքային թերապիան ոչ էֆեկտիվ է, կամ կա հնարավորություն կատարել ռեկոնստրուկտիվ անոթային վիրահատություն:








