Ֆլեբոլոգիա (երակաբանություն)
Ֆլեբոլոգիան (երակաբանություն) հետազոտում է երակների կառուցվածքն ու գործունեությունը, նրանց հիվանդություններն ու պաթոլոգիական վիճակները, ախտորոշման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը: Երակային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը այսօր բժշկության կարևորագույն ուղղություններից է: Բժշկական վիճակագրության համաձայն երակային լայնացումներով տառապում է յուրաքանչյուր չորրորդ կինը և յուրաքանչյուր տասներորդ տղամարդը աշխարհում: Այս հիվանդության զարգացման պատճառ կարող է հանդիսանալ առաջին հերթին այնքան բնորոշ մեզ բոլորիս`նստակյաց ապրելակերպը:
Սկզբնական փուլում երակների հետ կապված խնդիրը կարող է լուծվել բավական հեշտությամբ , և, որ, ամենակարևորն է անցավ: Երակային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս վերացնել խնդիրը արագ և հարմար եղանակով` առանց դիմելու վիրահատական միջամտության: ժամանակին դիմելով “Օն Կլինիք-Անի” միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ֆլեբոլոգներին`Դուք կպահպանեք Ձեր ոտքերի (և երակների) առողջությունն ու գեղեցկությունը:
Մեր մասնագետները Ձեզ կօգնեն ոչ միայն էսթետիկ ֆլեբոլոգիայի մակարդակով, այլ նաև կանցկացնեն ամբողջական հետազոտություն, կկատարեն ճշգրիտ ախտորոշում և անհրաժեշտության դեպքում կազատեն Ձեզ երակային լայնացումներից, տրոֆիկ խոցերից, երակային ցանցերից: Սկլերոթերապիայի և այլ ոչ ինվազիվ ժամանակակից մեթոդների օգտագործման միջոցով կիրականացնեն երակների բուժում, կառաջարկեն օգնություն դիաբետիկ ոտնաթաթի դեպքում:
Անհանգստության և մասնագետին դիմելու պատճառ կարող է հանդիսանալ`
- Ոտքերում ծանրության զգացում
- Ցավեր
- Ոտքերի հոգնածություն
- Ոտքերի այտուցվածություն
- Կոսմետիկ անհարմարություն
Այդպիսի ախտանշանները խոսում են հիվանդության առաջին նախանշանների մասին, իսկ բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը ժամանակին դիմելը հնարավորություն կտա խուսափել ապագայում լուրջ բարդություններից: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի արագ, հեշտ և արդյունավետ այն կանցնի:








