Ցեխաբուժություն
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում արդեն գործում է ցեխաբուժության նոր բաժանմունքը, որը հիվանդներին առաջարկում է Սակիի հանրահայտ ցեխերը` տարբեր հիվանդությունների առավել արդյունավետ բուժման համար:
Սակիի բուժիչ ցեխը միակն է աշխարհում, որը յուրահատուկ է իր բուժիչ հատկություններով: Իր բաղադրության մեջ են մտնում օրգանական ծագում ունեցող տարբեր նյութեր: Այն հարուստ է հորմոնանման, վիտամինանման, հակաբիոտիկանման նյութերով:
Սակիի բուժիչ ցեխի բաղադրության մեջ են մտնում լիթիում, ֆտոր, բերիլլիում, ալյումինիում` համարյա ամբողջ պերիոդիկ աղյուսակը, բիոլոգիական ակտիվ օրգանական միացություններ, ֆոլլիկուլին տեսակի հորմոնանման միացություններ, ացետիլխոլին, պենիցիլինանման և այլ նյութեր:
Բացի դրանից հիվանդների ամբողջական բուժման համար կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, որոնք կրկնակի անգամ լավացնում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը, ավելացնում են պերիֆերիկ և ներքին օրգանների արյան շրջանառությունը, խթանում են իմունոբիոլոգիական և հորմոնալ համակարգերի աշխատանքը, ցուցաբերում են հակաբորբոքային, ներծծող, ցավազրկող և դեսենսիբիլիզացնող ազդեցություն:








