Կորյակներ
Կորյակներ-մազապարկերի, ճարպագեղձերի և նրանց արտատար ծորանների բորբոքումը հանգեցնում է կորյակների առաջացմանը: Հանդիպում են կորյակների մի քանի տեսակներ` սովորական (առաջանում են երիտասարդների մոտ սեռական հասունացման շրջանում), կարմիր (առաջանում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ), դեղորայքային (առաջանում է յոդի, բրոմի կորտիկոստերոիդների երկարատև օգտագործման ժամանակ), մասնագիտական (առաջանում է մաշկի մասնագիտական ախտոտվածության դեպքում, օրինակ խեժից, նավթից, քլորի միացությունից և այլն):
Կլինիկական պատկերը բնորոշվում է ցանով` սեբորեայով ախտահարված տարածքների վրա (դեմք, կուրծք, մեջք): Կոմեդոններում (ճարպային խցաններ) առաջանում են բորբոքային պարկիկներ (պապուլային կորյակներ), որոնք հետագայում վերածվում են տարբեր չափերի և խորության թարախային գոյացությունների (պուստուլեզային և ֆլեգմոնոզային կորյակներ):
Որոշ դեպքերում թարախի առաջացումը սկսվում է մաշկի խոր շերտերից, որի հետևանքով առաջանում են փափուկ կիսագնդիկային պարկեր` կապտակարմրավուն երանգի (կոնգլոբատային կորյակներ): Հետագայում դրանց պարունակությունը չորանում է և ընկնում` թողնելով կապտավարդագույն երանգի բծեր և սպիներ:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության պատճառը և անհապաղ կնշանակի անհրաժեշտ բուժում:








