Սեբորեա
Սեբորեան դա ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է, որին բնորոշ է ոչ լիարժեք մաշկային ճարպի արտադրության ուժեղացումը: Հիմնական նշանակություն ունի խոլեստերինի ավելացման և ազատ բարձր խտության ճարպային թթուների հաշվին ներքին ճարպային թթուների պարունակության անկումը, ինչը նվազեցնում է մաշկի բակտերիոստատիկ հատկությունները և նպաստում է ինֆեկցիայի կրկնվելուն: Էթիոլոգիան անհայտ է: Պաթոգենեզն է` նյարդա-էնդոկրին գործընթացի խանգարումներ, հիմնականում վեգետատիվ դիստոնիա:
Էնդոկրին շեղումները արտահայտվում են անդրոգենների և էստրոգենների միջև հարաբերակցման խախտման դեպքում (անդրոգենների մակարդակի ավելացում էստրոգենների նվազման ժամանակ): Հնարավոր է, որ սեբորեայի ժամանակ նյարդա-էնդոկրին խանգարումները պայմանավորված լինեն առաջնային հիպոթալամիկ կամ կեղևային պաթոլոգիաների հետ, քանի որ սեբորեայի դրսևորումները ավելի արտահայտված են լինում էնցեֆալիտի, Պարկինսոնի, դիէնցեֆալիկ հիվանդությունների առկայության դեպքում: Սեբորեան կարող է ուժեղանալ սուր, թթու և քաղցր ուտելիքներից:
Սեբորեան կարող է զարգանալ մաշկի ցանկացած հատվածում, որտեղ առկա են ճարպային գեղձեր, առավել հաճախ գլխի մազածածկ հատվածում, դեմքի, կրծքի և մեջքի վրա: Սեբորեան հանդիպում է հատկապես սեռական հասունացման շրջանում:
Սեբորեան բնորոշվում է «ճարպային մաշկ» տերմինով: Ախտահարված հատվածները խոնավ են, ճարպոտ և ունեն սպեցիֆիկ փայլ: Ճարպային գեղձերի ծակոտկենները լայնացած են և հաճախ փակված մուգ զանգվածով (կոմեդոններ, «սև կորյակ»):
Մաշկը հաճախ հաստանում և ձեռք է բերում մոխրագույն երանգ: Այս ամենը մաշկին տալիս է նարինջի կամ լիմոնի կեղևի նմանություն:
Մազերը ճարպոտ են, նկատվում է սեբորեային ալոպեցիա: Հաճախ առաջանում են ճարպային խոցեր` մանր, դեղնավուն պարկերի տեսքով (միլիումներ, «սպիտակ կորյակ»): Կախված այս կամ այն ախտանշաններից` տարբերակվում են ջրիկ (ճարպոտ) և խիտ (չոր) սեբորեա: Սեբորեայի հետևանքով հաճախ առաջանում է թեփ և կորյակներ:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության պատճառը և անհապաղ կնշանակի անհրաժեշտ բուժում:








