Տպել
PDF

Հերպես

Հերպեսը դա հիվանդությունների խմբի ընդհանուր անվանումն է, որոնք առաջանում են նույնանուն խմբի վիրուսներից` բնորոշվում են մաշկի ցանով և խմբավորված պղպջակներով:

Հերպեսը համարվում է մարդկային ինֆեկցիաներից ամենատարածվածը և իրենից ներկայացնում է լուրջ բժշկա-սոցիալական խնդիր: Երկրագնդի մարդկության 90%-ից ավելին վարակված է հասարակ հերպեսի վիրուսով, իսկ մինչև 20%-ը ունի ինֆեկցիայի այս կա այն կլինիկական դրսևորումները:

Հասարակ հերպեսի վիրուսը, ունենալով նեյրոդերմոտրոպիզմ, վնասում է մաշկը և լորձաթաղանթները (հատկապես դեմքի վրա և սեռական օրգանների շրջանում), կենտրոնական նյարդային համակարգը (մինինգիտներ, էնցեֆալիտներ), աչքերը (կոնյուկտիվիտներ, կերատիտներ):

Հասարակ հերպեսի վիրուսը առաջացնում է հղիության և ծննդաբերության պաթոլոգիաներ, հաճախ բերում է «ինքնաբերական» հղիության ընդհատման և պտղի մահվան, կամ էլ նպաստում է նորածինների մոտ ինֆեկցիայիի առաջացմանը: Սեռական օրգանների հերպեսը կարող է արգանդի վզիկի և շագանակագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ: