Տպել
PDF

Էկզեմա

Էկզեման (հուն. eczema-մաշկի ցան, ekzeo-բարկանալ բառից) սուր կամ քրոնիկ ոչ վարակիչ, բորբոքային նևրո-ալերգիկ բնույթի մաշկային  հիվանդություն է: Էկզեմային բնորոշ է ցանը, այրոցի զգացումը, քորը և ռեցիդիվող ընթացքը:

Էկզեմայի առաջացմանը նպաստում են մի շարք արտաքին (մեխանիկական, քիմիական, ջերմային և այլն) և    ներքին (լյարդի, երիկամների, ստամոքս-աղիքային տրակտի, էնդոկրին, նյարդային համակարգերի և այլ հիվանդություններ) գործոններ: Կախված էկզեմայի առաջացման պատճառներից, տեղակայումից և մաշկային դրսևորումների բնույթից` տարբերվում են էկզեմայի մի քանի ձևեր:

Այսպես կոչված ճշմարիտ էկզեմային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը, օջախների սիմետրիկ դասվորվածությունը, մաշկի ախտահարված մասի կարմրությունն ու այտուցվածությունը, փոքրիկ փուչիկների ի հայտ գալը, որոնք հաճախ վեր են ածվում թարախային բշտերի կամ խոնավ տարածքների:

Մանրէային էկզեմայի օջախները սովորաբար դասավորված են ոչ սիմետրիկ, ավելի հաճախ վերին և ստորին վերջույթների վրա: Մաշկի ախտահարված մասը ունի կարմրա-կապտավուն երանգ, նկատվում են թարախային կամ այլ ցանավորումներ, խոնավ տարածքներ և թարախային հանգույցներ : Սեբորեային էկզեման ավելի հաճախ տեղակայված է գլխի մազածածկ հատվածում, ճակատի, կրքավանդակի շրջանում, ականջախեցիների ետևում, քիթ-շրթունքային, անութային, աճուկային ծալքերում, պորտի շրջանում: Գլխի մազածածկ հատվածում լինում է կարմրածություն, մաշկի չորություն, խոնավ տարածքներ`պատված թարախային կեղևով: Ծալքերի շրջանում լինում է ավելի արտահայտված է կամրածությունը, այտուցվածությունը, ճաքերը: Էկզեմայի բուժումը կախված է նրա առաջացման պատճառներից և տեսակից:

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում  փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում: