Տպել
PDF

Ատոպիկ դերմատիտ

Դիֆուզ նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որին բնորոշ է քորը, լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաները և քրոնիկ ռեցիդիվող ընթացքը: Այս հիվանդությունը ունի հստակ սեզոնային կախվածություն:

Պրովոկացիոն դեր կարող է խաղալ սննդամթերքներից` ցիտրուսային մրգերը, քաղցրավենիքները, կծու ուտեստներն, ալկոհոլային խմիչքները, դեղորայքներից`հակաբիոտիկները, վիտամինները, սուլֆանիլամիդները, պատվաստանյութերը և այլ գործոններ: Էթիոլոգիան անհայտ է, պաթոգենեզի հիմքում ընկած է իմուն համակարգի ժառանգական անբավարարությունը, փոփոխության ենթարկված օրգանիզմի  քիմիական ռեակցիաները: Շատ հաճախ  ատոպիկ դերմատիտը զուգակցվում է ալերգիկ ռինիտի, ասթմայի, պոլինոզի հետ: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է գալիս հետևյալ երեք տարիքային փուլերից մեկում` նորածնային, մանկական կամ հասուն տարիքում:

Հիվանդության կլինիկական պատկերը կախված է հիվանդի տարիքից: Բոլոր տարիքային փուլերում էլ հիվանդին անհանգստացնում է ուժեղ, երբեմն տանջալից քորը: Այդ ժամանակահատվածում հիվանդությունը կրում է սուր բնույթ և մեծ մասամբ ախտահարում է դեմքի մաշկը, թեպետ կարող է տարածվել մարմնի և այլ մասերի վրա: Մանկական փուլում (մինչ սեռական հասունացման ժամանակահատվածը) գլուխ են բարձրացնում լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաների օջախները` տեղակայվելով պարանոցի հետևամասում, կրծքավանդակի վերնամասում, արմնկային և ծնկային ծալքերում:

Մեծահասակների տարիքային փուլը սկսում է հասունացման տարիքից և կլինիկական պատկերով նման է ուշ մանկական փուլին (լիխենոիդային պապուլաներ, լիխենֆիկացիաների օջախներ):

Կախված մաշկային ծածկույթի ներգրավվածության աստիճանից` ատոպիկ դերմատիտը բաժանվում է սահմանափակ, տարածված և ունիվերսալ տիպերի:

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում  փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում: