Դեմոդեկոզ
Այս հիվանդությունը կապված է դեմոդեքս տեսակի տիզի հետ, որը մարդու մաշկի միկրոֆլորայի նորմալ ներկայացուցիչ է և սովարաբար չի վնասում մաշկը: Սակայն գոյություն ունեն դեմոդեքսը «ակտիվացնող» մի շարք գործոններ, ինչը բերում է մաշկի վրա բորբոքային գործընթացի առաջացմանը: Այս գործոններին են պատկանում մաշկի կառուցվածքի առանձնահատկությունը (ճարպային գեղձերի հիպերֆունկցիան, դեմքի մաշկի անոթների տոնուսի խանգարումը), հորմոնալ խանգարումները, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, կոսմետիկայի սխալ օգտագործումը:
Հաճախ հիվանդությունը առաջանում է դեմքի մաշկի (սակայն հնարավոր են նաև մարմնի այլ մասերի ախտահարում) վրա` պզուկային ցանի տեսքով, մաշկի կարմրությամբ, որը ուղեկցվում է քորով, ցավով, այրոցի զգացումով: Համապատասխան բուժման բացակայության դեպքում հիվանդությունը զարգանում է և ստանում ավելի բարդ որակավորում: Դեմքի մաշկը հաստանում է, դառնում անհարթ, ձեռք բերում կապտավուն երանգ, առաջանում են սպիներ և խոցեր:
Բուժման հաջողությունը, առաջին հերթին, կախված է ճիշտ ախտորոշումից: Բուժումը ավելի արդյունավետ է հիվանդության վաղ շրջանում և պահանջում է կոմպլեքս մոտեցում` ուղղված հիվանդության պատճառի հեռացմանը, հորմոնալ խանգարումներին, դիմադրողականության շտկմանը և նորմալ մաշկի վերականգնմանը:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության պատճառը և անհապաղ կնշանակի անհրաժեշտ բուժում:








