Մաշկաբանություն
Մաշկային հիվանդություններից են սնկախտերն, էկզեմաները, դերմատիտը, փսորիազը, ֆուրունկուլյոզը, քոսը և այլն: Հիվանդությունների պատճառները տարբեր են` մակաբույծների ախտահարումից մինչև գերհոգնածություն: Մաշկի հետ կապված խնդիրներ ի հայտ են գալիս նաև ներքին օրգան-համակարգերի, նամանավանդ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ:
Հարկ է նշել, որ իրարից տարբեր մաշկային հիվանդություններ կարող են ունենալ նմանատիպ ախտանշաններ, այդ իսկ պատճառով որևէ մաշկային ցանավորման դեպքում` մաշկաբանի խորհրդատվությունը պարտադիր է:
Մեր մասնագետները պատրաստ են օգնել մաշկի սնկային հիվանդություն, տարբեր մաշկաբորբեր, գլխամաշկի և դեմքի մաշկի տարբեր հիվանդություններ, ինչպես նաև մաշկային էկզեմաներ և այլ մաշկային խնդիրներ ունեցող հիվանդներին: Այս հիվանդություններից շատերը մաշկաբանի կանոնավոր հսկողությամբ ճշգրիտ բուժման կուրս անցնելու դեպքում` հեշտությամբ բուժվում են:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի առաջատար մասնագետները միշտ պատրաստ են օգնել տարբեր մաշկային խնդիրների լուծման հարցում: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում ամեն մի պացիենտի համար դրսևորվում է անհատական մոտեցում:








