Բաժանմունքները
Ի՞նչով են զբաղվում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի բժիշկները:
Ուրոլագիական բաժանմունքը զբաղվում է այսպես կոչված «տղամարդկանց խնդիրներով»: «Օն Կլինիք» կորպորացիան համարվում է համաշխարհային առաջատարը տղամարդկանց առողջության ոլորտում: Շնորհիվ բուժման բացառիկ մեթոդների, բժշկական կենտրոնի ուրոլոգները հաջողությամբ կարողանում են վերականգնել թույլ պոտենցիան, ի դեպ դրական արդյունքը հասանելի է անկախ պացիենտի տարիքից և առկա ուղղեկցվող այլ խնդիրներից, ինչպիսիք են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կամ սրտային հիվանդություններն: Այստեղ կատարվում է նաև պրոստատիտի և շագանակագեղձի, փոքր չափի ադենոմայի բուժում, պոտենցիայի վերականգնում և բարելավում, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում և բուժում:
Բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է ախտորոշիչ նորագույն սարքավորումներով: Բուժման մեթոդն իր մեջ ներառում է դեղորայքային բուժումը` մագնիտա-լազերային, ֆերմենտային և վիտամինային թերապիայով:
Սեռական ֆունկցիայի թուլությունը և միզասեռական համակարգի հիվանդություններն այլևս պատճառ չեն, որպեսզի տղամարդը զրկի իրեն հաճույքներից և տառապի: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ` նրբանկատ խնդիրների լուծման հարցում` վերադարձնելով ձեր կյանքը նախկին, բնականոն ռիթմին:
Կլինիկա դիմած պացիենտների 100-ից 90-ը ենթակա են լիովին ապաքինման: Դա գովազդային կարգախոս չէ, այլ ժամանակակից բժշկության միջազգային ինստիտուտ «Օն Կլինիք -Անի»-ի վիճակագրությունը:
Պրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվում է թութքի ոչ վիրահատական բուժում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս լուծել խնդիրը` չկտրվելով աշխատանքից, ընդամենը մի քանի այցելության ընթացքում: Մենք կատարում ենք նաև քրոնիկ փորկապության և ուղիղ աղիքի ճաքերի բուժում բնական քսուքների օգնությամբ:
Բնակչության 80%-ը տառապում է առաջին հայացքից անվնաս թվացող այս հիվանդությամբ: Երբեմն մենք ի վիճակի չենք հասկանալ այս հիվանդության իրական բարդությունը և յուրաքանչյուրն ինքնուրույն է փորձում հաղթահարել այն: Թութքի ախտանաշաններն են` արյունահոսությունը և ցավը հետանցքի շրջանում. Հիշեք` առողջ վիճակում գտվող ուղիղ աղիքն երբեք չի արյունահոսում: Այդ պատճառով առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Շատ կարևոր է անցնել հետազոտում, որպեսզի բժիշկը համոզված լինի, որ խոսքը հաստ կամ ուղիղ աղիքի քաղցկեղի մասին չէ: Սպասել և հուսալ, որ այս խնդիրը «ինքնուրույն» կլուծվի բժիշկները խորհուրդ չեն տալիս: Եթե մինչև վերջերս այս խնդիրը լուծվում էր միայն վիրահատական միջամտությամբ, ապա այսօր «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնը առաջարկում է ոչ վիրահատական և անցավ մեթոդ:
Բժշկական կենտրոնի ծառայությունների ցանկը ամբողջական չէր լինի առանց գինեկոլոգիական բաժանմունքի: Գինեկոլոգիական բաժանմունքը իր մեջ ներառում է ամբուլատոր ծառայությունների ողջ ոլորտը: Այստեղ Դուք կարող եք անցնել կոլպոսկոպիա` հետագա ցիտոլոգիական հետազոտությամբ և բիոպսիայով, բորբոքային հիվանդությունների բուժում, արգանդի վզիկի բարորակ գոյացությունների բուժում` ռադիոալիքային մեթոդով, և վերարտադրողական համակարգի էնդոկրինոլոգիական խնդիրների կորեկցիա` բարձրակարգ բժիշկ-էնդոկրինոլոգի օգնությամբ:
Կնոջ օրգանիզմը պահանջում է մշտական խնամք և ուշադրություն: Վստահեք Ձեր խնդիրների լուծումը «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոնի գինեկոլոգներին: Առաջին իսկ այցելության ժամանակ Դուք կանցնեք ամբողջական հետազոտություն, որից հետո մեր բժիշկները կօգնեն վերադարձնել Ձեր առողջությունը և լավ ինքնազգացողությունը:
Մաշկաբանության բաժանմունքում բժիշկ-մաշկաբանները օգնում են փսորիազով տառապող մարդկանց:
Փսորիազը դա մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է: Դա «գենետիկ» հիվանդություն է, որն ի հայտ է գալիս իմունային համակարգի թուլացման արդյունքում: Մաշկի վրա առաջանում են աչքին տեսանելի փոքր խոցեր, որոնք ուղեկցվում են կարմրությամբ և թեփոտությամբ: Հիվանդությունն ուղեկցվում է նաև քորով և ցավերով` պատճառելով հիվանդին ֆիզիկական և հոգեկան տառապանքներ` ինչպես մյուս քրոնիկ հիվանդությունները: Փսորիազը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում` ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:
Ցավոք սրտի, աշխարհում դեռ ոչ ոքի չի հաջողվել հաղթահարել փսորիազը վերջնականապես, սակայն «Օն Կլինիք -Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառվող բացառիկ մեթոդի շնորհիվ ռեմիսիան հնարավոր է երկարաձգել ութ ամսից մինչև մեկ տարի: Բուժման հիմքում ընկած է բացառապես բնական դեղամիջոցների օգտագործումը: Բուժումը անվնաս է և առողջության համար անվտանգ:
Բժշկական կենտրոնում գործում է նաև ֆլեբոլոգիայի (երակաբանության) բաժանմունք: Մեր մասնագետները կօգնեն լուծել այնպիսի խնդիրներ` ինչպիսիք են անոթային աստղիկներն, երակային հիվանդությունը, տրոֆիկական խոցերը, դիաբետիկ ոտնաթաթը: Բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում` առանց հոսպիտալացման և այլ օպերատիվ միջամտությունների, ոչ ինվազիվ լազերային մեթոդի, էխոսկլերոթերապիայի և այլ ժամանակակից մեթոդների օգտագործմամբ:
Էնդոկրինոլոգիայի (ներզատաբանության) բաժանմունքում կատարվում է գեղձերի ներքին սեկրեցիայի հիվանդությունների բուժում: Մի քանի այցելութունից հետո Դուք կիմանաք ամեն ինչ Ձեր հիվանդության մասին և կստանաք որակյալ բուժօգնություն:
Բժշկական կենտրոնում գործում է նաև թերապիայի բաժանմունք: Եթե Ձեզ անհանգստացնում է օրգանիզմի ընդհանուր թուլությունը, գլխապտույտները, ցածր կամ բարձր արյան ճնշումը, սրտայրոցը, վքնածությունը, փորկապությունը, գխկոցը, փորացավը, քորը, քաշի անկումը, հևոցը, ցավը կրծքավանդակի շրջանում և այլ ախտանշաններ, որոնք ազդում են Ձեր աշխատունակության և կյանքի որակի վրա, ապա Ձեզ անհրաժեշտ է թերապևտի խորհրդատվություն` պատճառը բացահայտելու համար:
Ֆիզիոթերապիայի բաժանմունքը հագեցած է ժամանակակից մի քանի սարքավորումներով, որոնք լայնորեն կիրառվում են կանացի և տղամարդկանց սեռական համակարգի բորբոքային և հորմոնալ հիվանդությունների բուժման մեջ:
Ցեխաբուժության բաժանմունքը հիվանդներին առաջարկում է Սակիի հանրահայտ ցեխերը`բուժումը ավելի արդյունավետ դարձնելու համար: Ցեխերը լավացնում են օրգանիզմի նյութափոխանակման գործընթացը, լավացնում են պերիֆերիկ և ներքին օրգանների արյան շրջանառությունը, խթանում են դիմադրողա- բիոլոգիական և հորմոնալ մեխանիզմները, թողնում հակաբորբոքային, ցավազկող, ներծծվող և դեսենսիբիլիզացնող ազդեցություն:
Սակիի բուժիչ ցեխերը միակն են աշխարհում` իրենց բուժիչ հատկություններով: Բաղադրության մեջ են մտնում օրգանական ծագման տարբեր նյութեր, ինչպես նաև հորմոնանման, վիտամինա-հակաբիոտիկանման նյութեր:
Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում բժիշկ-ռադիոլոգները կկատարեն վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, կրծքագեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների, փայծաղի, միզապարկի, աչքի, լիմֆատիկ գեղձերի, փափուկ հյուսվածքների, հոդերի և ոսկրա-մկանային համակարգի, վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս ուլտրաձայնային հետազոտություն: Կատարվում է նաև աբդոմինալ, տրանսռեկտալ և տրանսվագինալ հետազոտում:
Այցի համար պետք է նախապես գրանցվել` խնայելու համար Ձեր ժամանակը: Ժամանակի ընթացքում մենք մշակել ենք հաճախորդներին մաքսիմալ հարմարավետություն ապահովելու տեխնիկա: Այցելության ժամանակ Դուք կհանդիպեք հատուկ վերապատրաստում անցած անձնակազմի և բարձր որակավորում ունեցող բժշկի հետ: Առաջին իսկ այցելության ժամանակ կպարզվի հիվանդության պատճառը: Շատ դեպքերում բժիշկը անհապաղ բուժում է նշանակում, որը թույլ է տալիս ինքնազգացողության լավացում առաջին իսկ օրերի` նույնիսկ ժամերի ընթացքում:
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարով` 46-60-62








